• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Արտահանման ուղղվածություն

Արտահանման ուղղվածություն ունեցող, մշակող արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին

տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում 



Վարկառուներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները մասնակիորեն սուբսիդավորվում են հետևյալ պայմաններով.

ա) Արտահանում իրականացնող մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող և/կամ ճարտարագիտական ծառայություններ մատուցող տնտեսվարողներին տրամադրված վարկերը սուբսիդավորվում են

  • * վարկի տոկոսադրույքի մինչև 5 տոկոսային կետին համարժեք գումարի չափով, ինչի արդյունքում Վարկառուի կողմից սուբսիդավորման ժամանակահատվածում վճարվող տոկոսադրույքը  կազմում է 7 %,
    * Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունվարի 15-ի` «մարտական գործողությունների հետևանքով չօգտագործված հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործողությունն ազատվում է հարկերից» N 30-Ն որոշմամբ հաստատված ցանկում  ներառված  սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին տրամադրված վարկերը՝ վարկի տոկոսադրույքի մինչև 9 տոկոսային կետին համարժեք գումարի չափով, ինչի արդյունքում Վարկառուի կողմից սուբսիդավորման ժամանակահատվածում վճարվող տոկոսադրույքը կազմում է 2-3%:

բ) Ընդ որում, վերոնշյալ սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող և Պաշտպանական ու ազգային անվտանգության կարիքների համար արտադրություն իրականացնող Վարկառուներին տրամադրված վարկերը նույնպես սուբսիդավորվում են վարկի տոկոսադրույքի մինչև 9 տոկոսային կետին համարժեք գումարի չափով, ինչի արդյունքում Վարկառուի կողմից սուբսիդավորման ժամանակահատվածում վճարվող տոկոսադրույքը կազմում է 2-3%:

Սուբսիդավորվում են վարկային կազմակերպության կողմից Վարկառուներին տրամադրվող վարկերի առաջին 2, իսկ սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող Վարկառուներին` մինչև 5 տարի վճարման ենթակա տոկոսագումարները: