• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա | 18 Հունվար,  2018

    Հանդիպում Եվրասիական զարգացման բանկի գործընկերների հետ

     

    Այսօր` հունվարի 18-ին, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայում  կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը եւ ղեկավար անձնակազմը հանդիպել են Եվրասիական զարգացման բանկի Ակտիվների ու պասիվների գծով տնօրեն  Դմիտրի Լադիկով-Ռոևի,  Դրամական շուկաներում և արժեթղթերի հետ գործարքների գծով ղեկավար Ժիրկովա Այտալինայի, Վարկավորման դեպարտամենտի ծրագրերի ղեկավար Արման Սաթիևի և Երևանի գրասենյակի տնօրեն Սերգեյ Իգնատովի հետ:

    Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովի մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ իրականացվող աշխատանքների ընթացքը, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկից ֆինանսական ռեսուրսների ներգրավմամբ ՀՀ տնտեսվարողներին ֆինանսավորման հնարավորությունը:


    Կողմերը համագործակցության առավել խորացման, արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ փոխգործակցության նոր եզրեր գտնելու պատրաստակամություն են հայտնել:

     

    Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա