• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ | 16 Նոյեմբեր,  2017

    Փոխգործակցության հուշագիր՝ ''ՓՄՁ ներդրումներ''-ի և ''Վնեշէկոնոմբանկ'' Ռուսաստանի զարգացման բանկի միջև 

     

    ''Վնեշէկոնոմբանկ'' Ռուսաստանի զարգացման բանկը և ''ՓՄՁ ներդրումներ'' ՈՎԿ ՓԲԸ-ն սահմանել են երկկողմ համագործակցության ոլորտները` արդյունաբերություն, տրանսպորտ, նորարարություններ, ՏՏ և հեռահաղորդակցություն: Համապատասխան հուշագիրը  ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 15-ին, Մոսկվայում: Փաստաթուղթը ստորագրել են ''Վնեշէկոնոմբանկի'' նախագահի առաջին տեղակալ, վարչության անդամ Նիկոլայ Ցեխոմսկին և ''ՓՄՁ ներդրումներ''-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:
            
                            

    ՎԷԲ-ը և ''ՓՄՁ ներդրումներ''-ը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների համագործակցության հիմնական ոլորտներում ներդրումների ընդլայնման աջակցության  և ֆինանսավորման  վերաբերյալ: Կողմերը կքննարկեն և կուսումնասիրեն ''ՓՄՁ ներդրումներ''-ի համար ''Վնեշէկոնոմբանկի'' կողմից վարկային գծի բացման հնարավորությունը՝ ինչպես ռուսական արտադրության ապրանքների արտահանման ծրագրերի, այնպես էլ Հայաստանի տարածքում ռուսական կապիտալի մասնակցությամբ դեպի երրորդ երկրներ արտահանման ուղղվածություն ունեցող համատեղ արտադրությունների  ֆինանսավորման համար: Նաև ՎԷԲ-ը, որպես ազգային զարգացման ֆինանսական կառույց, կկիսվի փորձով և խորհրդատվության ձևով օժանդակություն կցուցաբերի ''ՓՄՁ ներդրումներ''-ին:

                            

    ''Ռուսաստանը և Հայաստանը փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ ունեն, և ստորագրված հուշագիրը երկու երկրների զարգացման ինստիտուտների համար համագործակցության նոր հնարավորություններ կբացի, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին, ներդրումների ավելացմանը և արտադրական կոոպերացիային՝ տնտեսության ռազմավարական  ճյուղերում: Սա կարևոր քայլ է ինչպես մեր երկկողմ համագործակցության համար, այնպես էլ ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների  շրջանակներում'',- նշել է Նիկոլայ Ցեխոմսկին:

    ''Մեզ հետաքրքիր է ''Վնեշէկոնոմբանկի'' փորձը, ռազմավարությունը, բիզնես մոդելը` որպես զարգացման ազգային ֆինանսական կառույց: ''ՓՄՁ ներդրումներ'' ՈւՎԿ ՓԲԸ-ն շուտով անդամակցելու է ԵԱՏՄ զարգացման բանկերի խորհրդին, եւ մենք պատրաստ ենք համագործակցել ինչպես ՎԷԲ-ի, այնպես էլ Խորհրդի մյուս անդամների հետ համատեղ ծրագրերի ընտրության, ուսումնասիրության և իրականացման հարցերում'', - ասել է Արթուր Բադալյանը: