• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ | 24 Հոկտեմբեր,  2017

    ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ

     

    Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդը, "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն, որը հանդիսանում է նաև ''Համահայկական ֆոնդ''-ի կառավարիչը և "Հայաստանի ներդրողների ակումբ" ներդրումային ֆոնդը ստորագրել են մտադրությունների հուշագիր, որով պայանավորվածություն է ձեռք բերվել համատեղ փնտրել և իրականացնել գրավիչ ներդրումային նախագծեր ՀՀ էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանում ձևավորել երկկողմ ներդրումային համագործակցության մեխանիզմներ:

    Հուշագիրը ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանի, Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ցիմբալի և "Հայաստանի ներդրողների ակումբ" փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարիչ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Պարույր Ամիրջանյանի կողմից::

    Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը նշել է. "Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդը հարուստ փորձառություն ունի՝ աշխարհի առաջատար ֆոնդերի հետ համաֆինանսավորման աշխատանքային մեխանիզմներ ստեղծելու, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում համալիր ծրագրեր իրականացնելու: Այս ամենը մեզ թույլ են տալիս Հայաստանում արդյունավետ իրականացնել գրավիչ ներդրումային ծրագրեր՝ ներգրավելով ինչպես ռուսական ընկերությունների, այնպես էլ օտարերկրյա գործընկերների":

    "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նշել է. "Փոխգործակցության այս հուշագիրը տրամաբանական շարունակությունն է սույն թվականի մարտի 15-ին Մոսկվայում Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի և "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպության միջև ստորագրված մտադրությունների հուշագրի, որի շրջանակներում համատեղ դիտարկվել են մի շարք ներդրումային ծրագրեր: Այս եռակողմ հուշագիրը միտված է ՀՀ տնտեսության համար գերակա համարվող էներգետիկայի ոլորտում մասնավոր ներդրողների հետ համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելուն, որն ինտեգրացիոն ծրագրերի ֆինանսավորման նպատակով կխորացնի համագործակցությունը":

    "Հայաստանի ներդրողների ակումբ" փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարիչ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Պարույր Ամիրջանյանն ընդգծել է. "Ֆոնդի ռազմավարությունն է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության հեռանկարային եւ կայուն ոլորտներում՝ տարբերակված մոտեցում կիրառելով երկարաժամկետ ծրագրերի համաֆինանսավորման հնարավոր աղբյուրների հանդեպ, տարբեր երկրներից գործընկերներ ներգրավելով: Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ հուշագիրը առավելագույնս համապատասխանում է այդ նպատակին":