• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ | 06 Հոկտեմբեր,  2017 Համաձայնագիր «Ռուսական արտահանման կենտրոն»-ի հետ

    Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, “ՓՄՁ ներդրումներ” ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը և «Ռուսական արտահանման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Պյոտր Ֆրադկովը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:



    Համաձայնագրով կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր իրականացնել, մասնավորապես՝ աջակցել ռուսական արտադրության գյուղատնտեսական, ճանապարհաշինական եւ այլ մեքենաների ու սարքավորումների մատակարարմանը ՀՀ շահագրգիռ կողմերին, ինչպես նաեւ նպաստել ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում մեքենաշինական ձեռնարկությունների ստեղծմանը: