• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • "ՓՄՁ ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ  | 25 Օգոստոս,  2017 Գեղարքունիքում բացվել է գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանը

    ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցությանե ծրագրի շրջանակում ստեղծված գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանի բացման արարողությանը:
    Միջոցառմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, «ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, «Հրաշք այգիե ՍՊԸ տնօրեն Արթուր Իվանյանը, «CLAASե ընկերության արտահանման գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերը, համայնքների ղեկավարներ և  հողօգտագործողներ:
    Կայանը հիմնադրվել է «ՖԻԱՌե ԳՐՈՒՊ ընկերության կողմից, տեխնիկան տրամադրվել է «ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ ՓԲԸ կողմից, մատակարար է հանդիսացել «Հրաշք այգիե ընկերությունը: Կայանում ներկայացված է մոտ 30 միավոր եվրոպական ժամանակակից գյուղտեխնիկա, այդ թվում` կոմբայն և տրակտորներ:Կայանի ստեղծման նպատակն է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար հողօգտագործողներին վարձակալության հիմունքներով տրամադրել ժամանակակից գյուղտեխնիկա:




    «Նման կայանների ստեղծմամբ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվել նոր տեխնոլոգիաներից, տնտեսություններին կապահովենք որակյալ գյուղտեխնիկայով, ինչի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունըե, - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:Նախարարը նաև վստահեցրել է, որ նման ծրագրերը շարունակական կլինեն:ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշել է, որ սա առաջին ծրագիրն է, որն իրականացվել է պետական աջակցությամբ և մասնավոր ներդրումների ներգրավմամբ:


    Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն իր հերթին ընդգծել է, որ կայանի հիմնումը Հայաստանի համար բոլորովին նոր մոտեցում է, և այն առաջին քայլը կհանդիսանա գյուղատնտեսական տեխնիկայի ամբողջ պարկը համալրելու ուղղությամբ:
    Գեղամ Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ նախատեսվում է ստեղծել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական տեխնիկայի կայան, ինչը փոքր և միջին ֆերմերներին թույլ կտա իրենց հողը մշակել առավել արդյունավետ:Գյուղտեխնիկայի ոլորտում առաջատար "CLAAS" ընկերության արտահանման գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերը կարևորել է տեխնիկայի ճիշտ ընտրությունը` ելնելով Հայաստանի ռելիեֆի առանձնահատկություններից: