• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ  | 26 Հուլիս,  2017

      Էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության պայմանագրի ստորագրում 

    Այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ստորագրվել է էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության պայմանագիր "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ-ի (գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյան) և "Սուրեն-Անի" ՍՊԸ-ի (տնօրեն Սուրեն Գալստյան) միջև:


                Պայմանագիրը ստորագրելուց հետո "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը և "Սուրեն-Անի" ՍՊԸ տնօրեն Սուրեն Գալստյանը լրագրողներին ներկայացրել են համագործակցության մանրամասները:


    Կողմերի համագործակցությունը նպատակ ունի աջակցել անհատ ձեռնարկատերերին և առևտրային իրավաբանական անձանց ֆինանսական վարձակալությամբ (լիզինգ) արտոնյալ պայմաններով էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու համար.

    տոկոսադրույքը՝ տարեկան 12. %,

    կանխավճար՝ առնվազն լիզինգի առարկայի արժեքի 20 %-ի չափով,

    առավելագույն ժամկետը՝ 1 տարի:


                Լիզինգի գործողություն ողջ ընթացքում լիզինգի առարկաները կգտնվեն երաշխիքային սպասարկման մեջ:

    Այս համագործակցությունը կնպաստի ինչպես Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության և ձեռնարկատիրության զարգացմանը, այնպես էլ կխթանի չրերի արտահանումը: