• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ | 04 Հուլիս,  2017
            ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ "ՓՄՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ" ՈՒՎԿ ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼԻԶԻՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ԹՎԵՐՈՎ

    Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաջող ընթանում է: Ավելի քան երեք ամիս վերոնշյալ աննախադեպ ծրագրով լիզինգով մատչելի տոկոսադրույքով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարում է իրականացվում ՀՀ գյուղացիական տնտեսություններին և գյուղական համայնքներին:
    Լիզինգի պետական աջակցության ծրագրով "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից արդեն իսկ տրամադրվել և ներկա պահին տրամադրման փուլում է ընդհանուր թվով 58 գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 28 տրակտոր և 30 այլ գյուղտեխնիկա՝ շուրջ 453 մլն ՀՀ դրամ արժեքով (տրամադրված լիզինգ՝ ընդհանուր թվով 39 գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 20 տրակտոր և 19 այլ գյուղտեխնիկա՝ շուրջ 204 մլն ՀՀ դրամ արժեքով):

                        

    Ներկայում "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ-ում ուսումնասիրության և վերլուծության փուլում բազմաթիվ լիզինգային հայտեր կան, ինչպես նաև պարբերաբար նոր հայտեր են ստացվում ՀՀ մարզերից:
    Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը` 9 %, որից 7 %-ը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` ֆերմերը վճարում է 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետում` կախված տեխնիկայի տեսակից:
    "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր միջոցներով լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկաներն ապահովագրում է կորստյան և վնասվածքի ռիսկերից (կասկո):
    Հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքներից գոյացած եկամուտների սեզոնայնությունը` "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ-ն սահմանում է լիզինգառուներին հարմար վճարումների ժամանակացույց:
    Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուները կարող են ձեռք բերել տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, ցողիչներ և այլ գյուղտեխնիկա:
    Մանրամասն տեղեկությունների համար ֆերմերները կարող են դիմել "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի մարզային մասնաճյուղեր։