• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ | 12 Հունիս,  2017

      ԱՐԹՈՒՐ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

     

    "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ պատվիրակությունն Աստանայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միավորման նիստին:

    Ելույթով հանդես է եկել "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ պատվիրակության ղեկավար, կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, ում ելույթի տեքստի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.

                          

       -Հարգելի մասնակիցներ,

    Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միավորմանը, մասնավորապես նախագահող Ղազախստանի զարգացման բանկին հրավերի և համագործակցության հնարավորության համար:  Այս ազդեցիկ և կարևոր միջոցառմանը պատիվ ունեմ ներկայացնելու "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետությունից:

    Մեր կազմակերպությունը, որպես պետական ֆինանսական զարգացման կառույց, լուրջ հետաքրքրվածություն ունի գործընկեր դառնալու Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միավորման հետ՝ պատրաստ անցնելու բոլոր ընթացակարգերն ու կիսելու գործընկերային պարտականությունները, մենք բաց ենք իրատեսական եւ փոխշահավետ ներդրումային ծրագրերի առջև, որոնք կարող են լինել գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Համոզված եմ, որ Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միավորումն ունի խոստումնալից ապագա, ինչը, անկասկած, կծառայի անդամ և համագործակցող պետությունների տնտեսությունների զարգացմանը:

    "ՓՄՁ ներդրումներ"-ը ստեղծվել է 2009 թվականին՝ ՀՀ կառավարության կողմից: Նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ վարկային կազմակերպությունը ՀՀ ֆինանսական շուկայում ստանձնել է առանձնահատուկ միջնորդի դեր և իրականացնում է տնտեսության իրական հատվածի ֆինանսավորում: Մենք նպաստում ենք ՀՀ-ում ձեռնարկատիրության զարգացմանը, ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերին, ՀՀ համայնքների համաչափ զարգացմանը: Մեր առաքելության իրականացման գործում մենք միայնակ չենք. մեր կողքին են ՀՀ կառավարությունը, ՀՀ կենտրոնական բանկը, տեղական և միջազգային կազմակերպություններ,  ինչպես նաեւ շարունակական աշխատանքներ ենք տանում եւ բանակցություններ ենք վարում միջազգային նոր գործընկերներ ունենալու ուղղությամբ:

    2016 թվականի ապրիլի 16-ից Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ է ստացել Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Դա իրավական հիմքեր է ձևավորել Հայաստանի և ՇՀԿ անդամ երկրների միջև առևտրի և ներդրումների, էներգետիկայի և տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում բազմակողմ համագործակցության իրականացման համար: Համատեղ ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք մեր պետություններում ծագած բազմաթիվ դժվարություններ, այլև համագործակցության շնորհիվ՝ կբարձրացնենք Շանհայի համագործակցության կազմակերպություն միջազգային կշիռը:

    Հարգարժան ունկնդիրներ, մեր երկիրը 2015 թվականի հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության անդամ է: Հայաստանի համար կարևոր փուլ է սկսվել՝ միտված առաջ շարժվելուն: Հուսալի գործընկերները և մեծ շուկան չափազանց գրավիչ հանգամանք են Հայաստանի համար: Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը միաժամանակ շարունակում է հետևողականորեն ընդլայնել երկարաժամկետ գործընկերության օրակարգը միջազգային կառույցների, կազմակերպությունների և միությունների հետ: Դրանք Հայաստանում բարեփոխումների խորացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսական փոխգործակցության խթանման կարևորագույն երաշխիքներ են:

    Մերօրյա արագ փոփոխվող աշխարհում մարդկությունը կանգնած է գլոբալ մարտահրավերների առջև, որոնց դիմակայումը պահանջում է հավաքական ջանքեր: Գործընկերային հարաբերությունների հաստատումը նոր հանգրվան կդառնա "ՓՄՁ ներդրումներ"-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միավորման միջև փոխգործակցության զարգացման համար, ինչպես նաև հեռանկարներ կբացի հետագա համագործակցության առավել խորացման համար:

    Շնորհակալություն այս հնարավորության և ուշադրության համար,-  ասված է Արթուր Բադալյանի ելույթում: