• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա | 20 Օգոստոս,  2018
    Երևանում կկայանա «Եվրասիական շաբաթ» համաժողովը


    «Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային ցուցահանդեսային համաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 22-24-ը ԵԱՏՄ-ի երկրներից եւ երրորդ երկրներից 2 հազարից ավելի մասնակիցների կհավաքի Երեւանում: 
    «Եվրասիական շաբաթն» ամեն տարի անցկացվում է Եվրասիական տնտեսական միության երկրների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ կառավարությունների ղեկավարների աջակցությամբ: 2018 թվականին այդ խոշորագույն գործարար միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի վերջին Հայաստանի մայրաքաղաքում եւ միտված կլինի կոոպերացիոն կապերի, ԵԱՏՄ-ի տնտեսական, ներդրումային ու արտահանական ներուժի զարգացմանը: Համաժողովը կհավաքի 2 հազարից ավելի մասնակիցների, ներառյալ իշխանությունների, բիզնեսի զարգացման ինստիտուտների եւ ֆինանսական կարգավորիչների ներկայացուցիչները, ԵԱՏՄ-ի երկրների եւ երրորդ երկրների փորձագետները:
    Մասնակցությունը «Եվրասիական շաբաթվա» միջոցառումներին անվճար է: Միայն անհրաժեշտ է նախապես գրանցվել eurasianweek.com կայքում:
    Գործարար ծրագրի երեք ուղիները
    Ճյուղային ուղու շրջանակներում նստաշրջաններ կանցկացվեն գերակա ճյուղերում կոոպերացման եւ արտահանական ներուժի զարգացման հարցերի շուրջ: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանն ու սննդի արդյունաբերությանը, ՏՏ-տեխնոլոգիաներին եւ ճշգրիտ ինժեներիային, դեղագործությանն ու բժշկական սարքերին, թեթեւ արդյունաբերությանը, ոսկերչական ճյուղին եւ շինարարական նյութերին:
    Բիզնես ուղու շրջանակներում կկազմակերպվեն ենթապարտավորագրերի ճյուղային բորսաներ, որոնք նպատակամղված են ԵԱՏՄ-ի եւ երրորդ երկրների խոշոր, փոքր ու միջին բիզնեսի շփումների խրախուսմանը:
    Ռազմավարական ուղին կդառնա բիզնեսի եւ ազգային ու վերազգային մակարդակի կարգավորիչների ուղղակի երկխոսության հարթակը, որտեղ ձեռնարկատերերն ու ներդրողները տեղեկանում են ԵԱՏՄ-ում բիզնեսի վարման կանոնների մասին:
    Այս տարի համաժողովի շրջանակներում ծրագրված է արտահանական եւ կոոպերացիոն ներուժի ընդգրկուն ցուցահանդես, որի ցուցադրողներ կդառնան 120-ից ավելի ընկերություններ:

    2017 թվականին համաժողովը տեղի Է ունեցել ԷՔՍՊՕ-2017-ի շրջանակներում եւ ներառվել է Համաշխարհային ցուցահանդեսի գործարար մասի 18 առավել կարեւոր միջոցառումների ցուցակում: Համաժողովին մասնակցել են 46 պետությունների, այդ թվում՝ Վիետնամի, Եվրամիության, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի երկու հազարից ավելի ներկայացուցիչներ: