• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա | 10 Օգոստոս,  2018

              ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերություն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերություն:

     Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, շարունակում է ֆինանսավորել ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի և սահմանամերձ համայնքների զարգացմանը

       Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան, կարևորելով տվյալ տարածաշրջանում "Տավուշ տեքստիլ" ընկերության գործունեության ռազմավարական նշանակությունն ու արտահանման մեծ ներուժը, իր որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում աջակցել է "Տավուշ տեքստիլ" ընկերությանը՝ տրամադրելով ՀՀ կառավարության սուբսիդավորման արդյունքում աննախադեպ պայմաններով արտոնյալ վարկեր, ինչը հնարավորություն է տվել ընկերությանը գործարկել Արծվաբերդ և Բերդ համայնքներում գտնվող արտադրամասերը, նպաստել արտադրանքի  արտահանման  ծավալների ավելացմանը և  ստեղծել նոր աշխատատեղեր:

       "Տավուշ տեքստիլ" ընկերությունը ներկայումս հանդիսանում է բանվորական ձեռնոցների արտադրության ոլորտի առաջատարներից և արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է: Ընկերությունն իր գործունեության ընթացքում գրանցել է զարգացման դինամիկ աճ՝ շարունակաբար ավելացնելով արտադրանքի և արտահանման ծավալներ: