• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա | 30 Մայիս,  2018

    Հանդիպում Համաշխարհային բանկի խմբի խորհրդատվական առաքելության պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ՓՄՁ փորձագետ, ավագ տնտեսագետ Ջուզեպպե Գրամինայի հետ

     

    Այսօր` մայիսի 30-ին, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայում կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը եւ ղեկավար անձնակազմը հանդիպել են Համաշխարհային բանկի խմբի խորհրդատվական առաքելության պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ՓՄՁ փորձագետ, ավագ տնտեսագետ Ջուզեպպե Գրամինայի հետ:

    Հանդիպման ընթացքում մասնավորապես ներկայացվել է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործունեությանը վերաբերող տեղեկություններ, ինչպես նաև ՀԶՆԿ գործունեության օրենսդրական դաշտը, դերը և նշանակությունը ՀՀ տնտեսության ֆինանսական շուկայում:



    ՀԶՆԿ ղեկավարությունը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի խորհրդատվական առաքելության դերը, համատեղ քննարկումների արդյունքում ֆինանսական շուկայում ճիշտ ուղղություններ գտնելու և խթանելու տնտեսության զարգացմանն ուղղված թիրախային ճյուղերը:

    Ջուզեպպե Գրամինայի խոսքով, ՀԲ փորձագետներն ուսումնասիրելով ՀԶՆԿ 2017 թվականի ֆինանսական արդյունքների վերաբերյալ անկախ աուդիտի եզրակացությունը՝ այն օրինակելի են համարել այլ նմանօրինակ կառույցների համար:

    Կողմերը քննարկել են նաև ներդրումների ներգրավման գործընթացին առնչվող հարցեր: