• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա | 05 Փետրվար,  2018
    Մասնակցություն «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպմանը



    Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում կազմակերպվել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը, որին երկու երկրներից մասնակցել է շուրջ 35 գործարար։ Նրանց թվում են Հայաստանում գործունեություն ծավալող և նման հետաքրքրություն ունեցող շվեյցարացի ձեռներեցներ։ Բիզնես հանդիպման մասնակիցները հիմնականում ներկայացնում են դեղագործության, ՏՏ, ֆինանսական, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները։ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը և գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը ևս մասնակցել են Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպմանը:


    Շփումները սկսվել են առավոտյան` B2B հանդիպումներով։ Իսկ գործարար առաքելության պաշտոնական մեկնարկը տրվել է Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Հայ-շվեյցարական առևտրային պալատի նախագահ, Շվեյցարիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ Մայք Բարոնյանի և ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի մասնակցությամբ։
    «Հայաստանի վարչապետի հետ հանդիպել ենք Դավոսում, որտեղ առաջնահերթ հարցերի շարքում քննարկել ենք գյուղատնտեսությունը, արդյունաբերական սարքավորումները և տնտեսական այլ ոլորտներ։ Առաջին անգամ 10 տարի առաջ էի Հայաստանում և, անշուշտ, կարող եմ արձանագրել այն տնտեսական շարժը, ազատականացումը, որ կա Հայաստանում»,- նշել է Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը։ 
    «Մենք դիրքավորել ենք մեր երկիրը մի շարք արտոնյալ ռեժիմներում, ինչը մեր երկրին եզակի առավելություններ է տալիս և մենք հավատում ենք, որ դրանք շվեյցարական բիզնեսի համար նույնպես շատ հետաքրքիր կլինեն»,- նշել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։  
    «Շվեյցարիայից եկած գործարարները հիմնականում ՏՏ, զբոսաշրջության և գինեգործության ոլորտներից են, նրանց հետ հանդիպելու և B2B քննարկումների են մասնակցում շուրջ 30 հայաստանցի գործարարներ։ Այդ երեք ոլորտներն այսօր առաջնային են»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
    Շվեյցարացի ձեռներեցներին ներկայացվել են Հայաստանի գործարար միջավայրը, առևտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիները, ներդրումային ներուժ ունեցող ուղղությունները, գինեգործության, զբոսաշրջության, ՏՏ ոլորտների ձեռքբերումները։
    Ներկայացվել են գինեգործական «St. Jakobs Kellerei 1694» և դեղագործական «Azad Pharma» ընկերությունների՝ հայաստանյան գործունեության հաջողության պատմությունները։ Այսօր Երևանում շվեյցարական կողմի մասնակցությամբ բացվել է աղի նոր արտադրամաս։