• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզիգ

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼԻԶԻՆԳ

 


Լիզինգի առարկաների նկարագիրը և ձեռքբերման գինը  


Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ համագործակցող, գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկ 
                        

 "ՍՊԵՑՄԱՇ" ՍՊԸ /http://specmash.am/. Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

 "Հրաշք Այգի" ՍՊԸ /www.hrashkaygi.am/.  Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Լիզինգը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ առևտրային իրավաբանական անձանց (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին), անհատ ձեռնարկատերերին, գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև մշտական եկամտի աղբյուր ունեցող ֆիզիկական անձանց:


Մարման ժամկետը

Լիզինգը տրամադրվում է

•  կոմբայնների համար`  10 տարի մարման ժամկետով 

•  տրակտորների համար`  6 տարի մարման ժամկետով

•  հավաքիչ-մամլիչ և շարքացան`  3-6 տարի մարման ժամկետով 

•  այլ գյուղատնտեսական տեխնիկա` 3 տարի մարման ժամկետով:

Ընդ որում  տրակտորներ և այլ գյուղ. տեխնիկա միևնույն Շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում առավելագույն ժամկետը կարող է սահմանվել  6 տարի:

Լիզինգի արժույթը

ՀՀ դրամ

Կանխավճար

Լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով, 

Անվանական տոկոսադրույք

•   ՀՀ դրամով` տարեկան 9%, որից 7% սուբսիդավորվում է, արդյունքում վարձակալի կողմից վճարվում է 2% տոկոսադրույք

• ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԼԻԶԻՆԳԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ԼԻԶԻՆԳԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ

Լիզինգի տոկոսադրույքի  սուբսիդավորման դադարեցվում է`

ա. եթե առկա են տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ լիզինգատուի հանդեպ կամ լիզինգատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` համաձայն 23.04.1999թ-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից հավանություն տրված և 04.06.1999թ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշների լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ.                                                         

բ. եթե Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը կամ  Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում են, որ լիզինգի առարկան չի պահպանվում սահմանված պահանջներով:


Լիզինգի մարման կարգը

 Վարձակալի կողմից վարձավճարի վճարումները սովորաբար իրականացվում են մայր գումարի ամսական հավասարաչափ մարումների եղանակով: Մասնավոր դեպքերում, հաշվի առնելով գործունեության առանձնահատկությունները, սեզոնայնությունը և այլ պայմաններ, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան կարող է սահմանել դադարի շրջաններ (արտոնյալ ժամանակահատված)` այդ շրջաններում հաշվարկված տոկոսագումարներն ապագայում վճարման ենթակա վարձավճարներին ավելացնելու պայմանով: Ընդ որում վարձավճարների գրաֆիկը կազմելիս սահմանվում է, որ վարձավճարները վճարվեն լիզինգի տրամադրումից հետո յուրաքանչյուր տարվա ընթացքում առնվազն 6 հավասարաչափ մասնաբաժիններով: Դադարի շրջաններ սահմանվում են լիզինգի տրամադրման չորրորդ ամսվանից սկսած: Լիզինգի տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակը ներկայացվում է այստեղ`լիզինգ

Լիզինգի ապահովվածություն

 Որպես լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման   ապահովում կարող են հանդես գալ նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորությունները, ընդ որում ֆիզիկական անձ Շահառուների դեպքում անհրաժեշտ է առնվազն երկու անձանց կողմից տրված երաշխավորություն:

Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը

 Լիզինգի պայմանագրով նախատեսվում է, որ լիզինգի առարկայի նկատմամբ վարկային կազմակերպության սեփականության իրավունքը կարող է փոխանցվել Վարձակալին` հետևյալ դեպքերում և կարգով.

•    լիզինգի պայմանագրով սահմանված վարձակալության ժամկետի ավարտից հետո, եթե վարձակալը կատարել է լիզինգի պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, վճարել է վճարման ենթակա բոլոր գումարները, ինչպես նաև սեփականության իրավունքի փոխանցման վճարը,

•    մինչև լիզինգի պայմանագրով սահմանված վարձակալության ժամկետի ավարտը, երբ վարձակալն ամբողջությամբ վճարել է կապիտալի չվճարված մնացորդը, վարձավճարների գրաֆիկով սահմանված առաջիկա մարման ամսաթվի դրությամբ հաշվարկված և չվճարված տոկոսագումարները` հաշվի առնելով նաև վերոնշյալ ամսաթվի դրությամբ հաշվարկված, սակայն հետագայում վճարման ենթակա վարձավճարներին ավելացված գումարները, սեփականության իրավունքի փոխանցման վճարը, ինչպես նաև վաղաժամկետ մարման դեպքում նախատեսված փոխհատուցվող գումարները:

 Սեփականության իրավունքի փոխանցման վճար՝

•    տրակտորների և կոմբայնների համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ,

•    կից սարքավորումների համար՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ,

Լիզինգի համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարները

 Ծառայության վճարը՝

•    մինչև 2 մլն ՀՀ դրամ (ներառյալ) ձեռքբերման գնով լիզինգի առարկայի համար՝ 15,000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ,

•    2 մլն ՀՀ դրամը գերազանցող ձեռքբերման գնով լիզինգի առարկայի համար՝ 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ,

(ընդ որում ծառայության վճարը կարող է փոփոխվել՝ կախված վարկային կազմակերպության կողմից տվյալ լիզինգի հայտի ուսումնասիրության նպատակով կատարված ծախսերից):


Լիզինգի առարկայի ապահովագրության պայմանները

 Լիզինգի առարկան ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից Լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: Ապահովագրությունն իրականացվում է վարկային կազմակերպության հաշվին:

Տուժանք

•  Վարձավճարները վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետում չվճարելու դեպքում ժամկետանց մասի վրա սահմանվող տույժ՝ 0.125% յուրաքանչյուր օրացուցային օրվա համար մինչև ժամկետանց պարտավորության մարումը,

•    "ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ, ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՒՂԱՐԿՎԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ (ԱՔՌԱ): ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ":

Լիզինգի հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները 

 Լիզինգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացումից հետո եռօրյա ժամկետում կատարվում է վերլուծություն և վերլուծության արդյունքներով լիզինգի գործը ներքին իրավական ակտերի պահանջներին բավարարելու դեպքում ներկայացվում է իրավասու մարմնի քննարկմանը: Իրավասու մարմնի կողմից Լիզինգի հայտի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, այն անմիջապես ներկայացվում է հաճախորդին:

Լիզինգի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշները 

 Լիզինգի տրամադրման գործոններն են` լիզինգի առարկայի ձեռքբերման անհրաժեշտության հիմնավորումը, հաճախորդի ֆինանսական վիճակը, բավարար հեռանկարային իրացվելիությունը, պարտավորության կատարման ապահովման միջոցների առկայությունը, հաճախորդի հետ կապված անձնական գործոնները` վստահելիությունը և պարտավորությունները ժամանակին կատարելու պատրաստակամության հավաստիացումը, կարողությունները, փորձը և այլն: Լիզինգի տրամադրումը մերժող գործոններն են` նշված ցուցանիշների ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև ծրագրի ոչ իրատեսական լինելը, փաստաթղթերի անարժանահավատությունը, պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը, բացասական տեղեկատվությունը վարկային ռեգիստրից/կամ ԱՔՌԱ վարկային բյուրոից և այլ պատճառներ:

 2013թ.-ին Վարկային կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալության տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի համար "Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ" հիմնադրամի կողմից սահմանված երաշխիքի պայմաններ:

Տրակտորի երաշխիքային սպասարկման իրականացման ուղղությամբ համագործակցության պայմանագիր:

Կոմբայնների երաշխիքային սպասարկման իրականացման ուղղությամբ համագործակցության պայմանագիր
:

 

 Պահանջվող փաստաթղթեր

 


 Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերի և ձեռքբերման գների արխիվ 

   "Հրաշք Այգի" ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 04.09.2017 թ-ից մինչև 17.05.2018 թ.    
 
   "Հրաշք Այգի" ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 29.06.2017 թ-ից մինչև 04.09.2017 թ.

  "Հրաշք Այգի" ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 04.04.2017 թ-ից մինչև  29.06.2017 թ.

   "ՍՊԵՑՄԱՇ" ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 01.06.2018 թ-ից մինչև  01.09.2018 թ.

  "ՍՊԵՑՄԱՇ" ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 01.02.2018 թ-ից մինչև  01.06.2018 թ.

  "ՍՊԵՑՄԱՇ" ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 06.05.2017 թ-ից մինչև 01.02.2018 թ.




 

fin

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Վերջին թարմացում ` 29.08.2018 09:26