• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Վարկավորում

Գումարը

* Փոքր և միջին չափի վարկեր 100 մլն ՀՀ դրամ ներառյալ,
* Խոշոր չափի վարկեր սկսած 100 մլն ՀՀ դրամից:

Տոկոսադրույքը

Անվանական տոկոսադրույք` 10-12 %

Տրամադրում

Վարկերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ առևտրային իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, անկանխիկ եղանակով:

Ֆինանսավորման հիմնական ոլորտները

* արդյունաբերություն,
* գյուղատնտեսություն,
* տեղեկատվական տեխնոլոգիաներ,
* ծառայությունների մատուցում և սպասարկում:

Ֆինանսավորման գործընթացում նախապատվությունը տրվում է

* նոր արտադրության կազմակերպմանը և արտադրության ընդլայնմանը,
* ներմուծման փոխարինմանը, արտահանվող կամ արտահանման ներուժ ունեցող արտադրության
կազմակերպմանը,
* նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կամ նորարարությունների ներդրմամբ կազմակերպվող
արտադրությանը,
* նոր կամ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, առկա աշխատատեղերի պահպանմանը:

Մարման Ժամկետը

* Շրջանառու կապիտալի համալրումՙ մինչև 3 տարի,
* կապիտալ ներդրումների իրականացումՙ մինչև 5 տարի:

Վարկի արժույթը

* ՀՀ դրամ

Վարկի մարման կարգը

Վարկերը սովորաբար մարվում են վարկի մայր գումարի հավասարաչափ ամսական մարումների միջոցով: Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան  հաճախորդներին կարող է տրամադրել նաև
արտոնյալ ժամկետ մինչև 12 ամիս (արտոնյալ ժամանակահատվածում հաճախորդը կատարում է միայն վարկի գծով հաշվեգրվելիք տոկոսագումարների վճարում): Վարկի տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակը ներկայացված է այստեղ` բիզնես վարկեր:

Վարկի ապահովվածություն 

Գրավի առարկա կարող են հանդիսանալ

* անշարժ գույքը (բնակարան, բնակելի տուն, առանձնատուն, տարածք, շենք-շինություն, հողամաս և այլն),
* շարժական գույքը (բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա,
սարքավորումներ և այլն),
* շրջանառու միջոցներ (պատրաստի արտադրանք, հումք, նյութեր և այլն),
* պետական և կորպորատիվ արժեթղթեր,
* ցպահանջ և ժամկետային դրամական միջոցները (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո),
* ՀՀ օրենսդրությամբ թույլատրվող օտարման ենթակա իրավունքները,
* ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք:

Գրավի առարկա չեն կարող հանդիսանալ

* թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր,
* ոսկյա իրեր, ոսկյա դրամանիշներ,
* ՀՀ գործող օրենսդրությամբ սեփականաշնորհման, սեփականության, ինչպես նաև տնօրինման,
 օգտագործման և օտարման համար արգելված արժեքները,
* շրջանառությունից հանված գույքը,
* պատմական և մշակութային արժեք ներկայացնող գույքը:

Վարկային պարտավորության ապահովման միջոց կարող են հանդիսանալ նաև


  * պետական երաշխիքներ կամ երաշխավորություններ,
 * բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների կողմից տրված
երաշխիքներ,
* ֆինանսապես հուսալի համարվող իրավաբանական անձանց կողմից տրված երաշխավորություն,
* պայմանագրեր և այլ հիմնավոր փաստաթղթեր, որոնցից ակնկալվող դրամական հոսքերը հիմնավորում են
* վարկի վերադարձելիությունը,
* ֆիզիկական անձանց կողմից տրված երաշխավորություն:

Վարկ/գրավի արժեք հարաբերության առավելագույն ցուցանիշ

Անշարժ գույք (ք. Երևան)

մինչև 70% ներառյալ

Անշարժ գույք (ՀՀ մարզեր)

մինչև 60% ներառյալ

Տրանսպորտային միջոցներ

մինչև 60% ներառյալ

Սարքավորումներ

մինչև 50% ներառյալ

Շրջանառու միջոցներ

մինչև 50% ներառյալ

Դրամական միջոցներ

մինչև 90% ներառյալ

Այլ գրավ

Վարկային կոմիտեի որոշմամբ

 

Վարկային կազմակերպության համար ցանկալի տարբերակ է, երբ մեկ վարկի գծով գրավադրվող ընդհանուր գրավի առնվազն 50%-ը իրենից ներկայացնում է անշարժ գույք:

Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարներ

Յուրաքանչյուր վարկի տրամադրման դիմաց գանձվում է ծառայության վճար կամ սահմանվում է վարկի
  տարեկան սպասարկման վճար:
 * Ծառայության վճարը, յուրաքանչյուր վարկի գծով կարող է կազմել մինչև վարկի գումարի 1 տոկոսը, բայց ոչ
   ավելի քան 2.5 մլն ՀՀ դրամը,
* Վարկի տարեկան սպասարկման վճարը, որպես տվյալ տարվա վարկի սպասարկման վճար,
   Հաճախորդի կողմից վճարվում է տարեկան մեկ անգամ` մինչև այդ տարվա հունվարի 31-ը և
   հաշվարկվում է հիմք ընդունելով տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ վարկի գումարի մնացորդը:

  

Ծառայության վճարը գանձվում է միանվագ` վարկի տրամադրման պահին:

Վարկի

տրամադրման պահին
վարկառուն

միանվագ է վճարում տվյալ տարվա վարկային հաշվի սպասարկման վճարը:

Գույքի գնահատման և ապահովագրության պայմանները

  • * Գրավի գնահատումն իրականացվում է մասնագիտացված գնահատման ծառայություններ մատուցող համապատասխան լիցենզավորում ունեցող անկախ գնահատող կազմակերպությունների միջոցով, որոնց մատուցած ծառայությունների դիմաց վճարում են վարկառուները:  Նշված կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

      Գրավի առարկայի գնահատման 

    արժեքը սկսվում է 10.000 ՀՀ դրամից, առավելագույն գումարը կախված է գրավի առարկայի

    ծավալից 

և գնահատման բարդությունից:

* Գրավատուի կողմից որպես գրավ առաջարկվող ավտոտրանսպորտային միջոցները ապահովագրվում են Վարկային կազմակերպության օգտին: Վարկային կազմակերպության կողմից անհրաժեշտության դեպքում` Վարկային կոմիտեի որոշման հիման վրա, կարող է պահանջվել որպես գրավ առաջարկվող անշարժ գույքի, մեխանիզմների, սարքավորումների, ապրանքանյութական տարբեր արժեքների և այլ միջոցների ապահովագրում` Վարկային կազմակերպության օգտին: Ապահովագրության հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի կամ գրավատուի հաշվին: Ապահովագրավճարը հաշվարկվում է սկսած 0.2 %-ից` գույքի գնահատված արժեքից:

 


Տուժանքը

* Վարկառուի կողմից Վարկի մասնակի կամ ամբողջությամբ վերադարձնելու ժամկետները խախտելու դեպքում սահմանված տոկոսը դադարում է, իսկ ժամկետին չվերադարձված Վարկին վճարվում են տոկոսներ վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով, մինչև Վարկի պարտքի մարումը:

 

* Տոկոսները պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարելու դեպքում, Վարկառուն, Վարկատուի պահանջով, վճարում է տույժ`չվճարված տոկոսագումարների 0.125% (զրո ամբողջ հարյուր քսան հինգ ) տոկոսի չափով` յուրաքանչյուր ուշացած օրացուցային օրվա համար:

*  ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

*  ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ, ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՒՂԱՐԿՎԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏԵՐ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ (ԱՔՌԱ):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

 

* Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան գրավադրված գույքն իրացնելուց հետո ստացված գումարը բավարար չլինելու դեպքում իրավունք ունի իր պահանջները բավարարելու համար պակասող գումարը ստանալ պարտապանի այլ գույքից և հաշիվներից:


Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները

 

Վարկի վաղաժամկետ և ամբողջական մարումն իրականացվում է փոխառուի գրավոր ծանուցման հիման վրա: Առանձին դեպքերում վարկային կոմիտեի որոշմամբ կարող են սահմանվել վարկի վաղաժամկետ մարման պայմաններ:

Վարկային հայտի և վարկը վարկառուին տրամադրելու վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

 

Վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացումից հետո կատարվում է վերլուծություն և վերլուծության արդյունքներով վարկային գործը ներքին իրավական ակտերի պահանջներին բավարարելու դեպքում ներկայացվում է իրավասու մարմնի քննարկմանը: Վարկային հայտի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն անմիջապես ներկայացվում է հաճախորդին: Վարկի` իրավասու մարմնի կողմից հաստատման և տրամադրման օրերի միջև ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել երեսուն օրացուցային օրը:

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

 

Վարկի տրամադրման համար հիմք հանդիսացող գործոններն են` ընթացիկ իրացվելիության, շրջանառու միջոցների, շահույթի մարժայի, մարման օրերի քանակի, պարտքի սպասարկման, կապիտալի համարժեքության, գրավի իրացվելիության և ապահովվածության աստիճանի և այլ ցուցանիշների բավարար մակարդակը: Վարկի մերժման համար հիմք հանդիսացող գործոններն են`նշված ցուցանիշների ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև գործարարության նկարագրի ոչ իրատեսական լինելը, փաստաթղթերի անարժանահավատությունը, պահանջվող 

փաստաթղթերը չներկայացնելը, բացասական տեղեկատվությունը վարկային ռեգիստրից, այլ պատճառներ:

"Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ" հիմնադրամի հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում տրամադրվող վարկեր


Արժույթը

  ՀՀ դրամ

Տոկոսադրույքը

 12 %

Ժամկետը

 մինչև 5 տարի

Ապահովվածությունը                                                                                

 հաճախորդի կողմից առաջարկվող գրավ և հիմնադրամի կողմից տրամադրվող երաշխավորություն, ընդ որում  հիմնադրամի կողմից երաշխավորվող գումարի չափը չի կարող գերազանցել վարկի մայր գումարի 70%-ը և 15   միլիոն ՀՀ դրամը:

Արտահանման ուղղվածություն ունեցող, մշակող արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին

տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում 

Վարկառուներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները մասնակիորեն սուբսիդավորվում են հետևյալ պայմաններով.

ա) Արտահանում իրականացնող մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող և/կամ ճարտարագիտական ծառայություններ մատուցող տնտեսվարողներին տրամադրված վարկերը սուբսիդավորվում են

  • վարկի տոկոսադրույքի մինչև 5 տոկոսային կետին համարժեք գումարի չափով, ինչի արդյունքում Վարկառուի կողմից սուբսիդավորման ժամանակահատվածում վճարվող տոկոսադրույքը  կազմում է 7 %,
  • Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունվարի 15-ի` «մարտական գործողությունների հետևանքով չօգտագործված հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործողությունն ազատվում է հարկերից» N 30-Ն որոշմամբ հաստատված ցանկում  ներառված  սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին տրամադրված վարկերը՝ վարկի տոկոսադրույքի մինչև 9 տոկոսային կետին համարժեք գումարի չափով, ինչի արդյունքում Վարկառուի կողմից սուբսիդավորման ժամանակահատվածում վճարվող տոկոսադրույքը կազմում է 2-3%:

բ) Ընդ որում, վերոնշյալ սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող և Պաշտպանական ու ազգային անվտանգության կարիքների համար արտադրություն իրականացնող Վարկառուներին տրամադրված վարկերը նույնպես սուբսիդավորվում են վարկի տոկոսադրույքի մինչև 9 տոկոսային կետին համարժեք գումարի չափով, ինչի արդյունքում Վարկառուի կողմից սուբսիդավորման ժամանակահատվածում վճարվող տոկոսադրույքը կազմում է 2-3%:
Սուբսիդավորվում են վարկային կազմակերպության կողմից Վարկառուներին տրամադրվող վարկերի առաջին 2, իսկ սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող Վարկառուներին` մինչև 5 տարի վճարման ենթակա տոկոսագումարները:

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկեր


  Արժույթը

ՀՀ դրամ

  Առավելագույն գումարը

1 մլրդ. ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույքը

12%

Սուբսիդավորվող տոկոսադրույք

9%

Հաճախորդի կողմից վճարման ենթակա տոկոսադրույք

3%

Ժամկետը

մինչև 1 տարի

 

“Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի մասնակի սուբսիդավորման ծրագրի” շրջանակներում տրամադրվող վարկեր

 Արժույթը

ՀՀ դրամ

Գումարը

3-10 մլն. ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույքը

առավելագույնը 12%

Ժամկետը

մինչև 5 տարի

 

 

 

 

Սուբսիդավորում՝

* սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ արդյունքում  տնտեսվարողների  կողմից վճարվող տոկոսադրույքը կազմի 5% ,

* ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ արդյունքում  տնտեսվարողների  կողմից վճարվող տոկոսադրույքը կազմի 3% :



Եվրոպական Ներդրումային Բանկի մասնակցությունը.


Եվրոպական Ներդրումային Բանկը, որը հանդիսանում է Եվրոպական Միության ֆինանսական կազմակերպությունը ստեղծված Եվրոպական Միության Գործունեության Պակտի 308 հոդվածով, ֆինանսական կազմակերպությունների հետ կողք կողքի մասնակցում է այն ներդրումային ծրագրերում, որոնք կազմում են Եվրոպական Միության նպատակների մաս: Այս ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրված վարկերը ընձեռում է ֆինանսական առավելություն, որն արտահայտված է վարկի տոկսադրույքի մեջ: Նշված ֆինանսական առավելությունը կազմում է առնվազն 25 բազիսային կետ տարեկան համեմատած այն տարեկան տոկոսադրույքի, որն առաջարկվում է  Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի կողմից նմանատիպ վարկերի համար առանց ԵՆԲ-ի ֆինանսավորման:

Տոկոսադրույքը

Տոկոսադրույք` 10 %

Տրամադրում

* Վարկառուին տրամադրվող վարկի գումարը չի կարող գերազանցել նախատեսվող համապատասխան նախագծի արժեքի 100%-ը:

Ֆինանսավորման ոլորտները

* գյուղատնտեսություն,
* գյուղմթերքի վերամշակում,
* զբոսաշրջություն:

Այս ծրագրի շրջանակներում Շահառուներ են հանդիսանում այն կազմակերպությունները, որոնք բավարարում են ստորև նշված պայմաններին:

Շահառու

 

Միկրո, Փոքր և Միջին ինքնավար ձեռնարկություններ, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը վարկի հատկացման դիմումը ներկայացնելու պահին, ինչպես նաև ինքնավար Միջին կապիտալիզացիայի կազմակերպություններ, որոնց համախառն աշխատակիցների քանակը մեծ է 250-ից և չի գերազանցում 3,000-ը հատկացման դիմումը ներկայացնելու պահին:

Պահանջի զիջում

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան ՀՀ Կենտրոնական բանկի պահանջով, “Գերմանահայկական Հիմնադրամ” Ծրագրի Կառավարման Գրասենյակի գրավոր պահանջը ստանալուց հետո ՀՀ Կենտրոնական բանկի օգտին զիջում է Շահառուների նկատմամբ իր իրավունքները, ինչպես նաև կատարում նշված իրավունքների (և դրանց հետ կապված այլ իրավունքների) զիջումից բխող անհրաժեշտ գործառնություններ:


ԵՆԲ-ի միջոցներով ֆինանսավորված ենթածրագրերին վերաբերող բնապահպանական և սոցիալական հարցերի  դեպքում  դիմել հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին,  հեռ.՝ +37460 506556, +37410 708020, +37410 708030, +37410 708040, Էլ. փոստ` info@dica.am:

Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի հետ փոխառության պայմանագրի շրջանակներում տրամադրվող վարկեր

2013 թվականի հուլիսի 22-ին  Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի և Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի միջև կնքված փոխառության համաձայնագրի շրջանակներում “Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ- Հայաստան” ՊՈԱԿ-ի “Ջրից դեպի շուկա” ծրագրի պայմաններին հաճախորդի ներկայացրած դիմումի համապատասխանության դեպքում տրամադրվում են վարկեր հետևյալ պայմաններով՝

 

 Արժույթը

ՀՀ դրամ

Գումարը

մինչև 30 մլն. ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույքը

10%

Ժամկետ

մինչև 5 տարի

 

 



Նախարտահանման ֆինանսավորմամբ տրամադրվող վարկեր "Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն" ԱՓԲԸ հետ համագործակցության շրջանակներում

Վարկի նպատակ

 

Շրջանառու միջոցների ձեռքբերում արտահանման պայմանագրի կատարման համար:

Տրամադրման ժամկետ

 

Մինչև 18 ամիս

Վարկի ապահովագրություն

 

Վարկերն ապահովագրվում են “Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն” ԱՓԲԸ-ի կողմից:


Պահանջվող փաստաթղթերի ցանկ

 

"Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ" հիմնադրամի, ""Գերմանահայկական Հիմնադրամ" Ծրագրերի Կառավարման Գրասենյակ" հիմնարկի և ""ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում անհրաժեշտ է ներկայացնել հաճախորդի համաձայնությունը վերջինիս գործունեության վերաբերյալ իրավական, տնտեսական, ֆինանսական, ինչպես նաև ցանկացած այլ տվյալներ, այդ թվում` բանկային և առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվության տրամադրման վերաբերյալ /

 

/կից ներկայացված համապատասխան ձևերով/:

 

Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը որոշում է վարկային կազմակերպությունը:

 

Վերջին թարմացում ` 27.10.2018 15:55

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկեր