• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Առաքելություն

Ստեղծվելով ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 717-Ա որոշմամբ հաստատված  «Տնտեսության կայունացման վարկավորման» ծրագրի շրջանակներում` մեր առաքելությունն ենք համարում.


- խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսավարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով:
- նպաստել վարկային ռիսկի հսկողության գործուն համակարգի ստեղծմանը` ապահովելով վարկային ռիսկի կառավարման մեխանիզմ, որը բավարարում է հետևյալ պայմաններին.


  • որակավորված, փորձառու և խրախուսվող անձնակազմ,
  • ռիսկի գնահատման և կառավարման առաջադիմական մեթոդների կիրառում,
  • ռիսկի հսկման արդյունավետ համակարգ,
  • հուսալի տեղեկատվական համակարգեր և տվյալների արդյունավետ մշակում,
  • կառավարչական տեղեկատվության հետևողական և հուսալի հաշվետվությունների համակարգի ձևավորում:

Մեր նպատակն է.


- օժանդակել Հայաստանի տնտեսության փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը` դառնալով հուսալի և վստահելի գործընկեր փոքր և միջին ձեռնարկատերերի համար, ինչպես նաև պահպանել և ամրապնդել ներկայիս հաճախորդների վստահությունը,
- պոտենցիալ հաճախորդների համար վարկավորման ընթացակարգը դարձնել դյուրին և հասանելի:



 Վերջին թարմացում ` 14.06.2016  15:35