• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Մեր մասին

Ողջունում ենք Ձեզ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ կայքում


Այստեղ Դուք կարող եք գտնել տեղեկատվություն կազմակերպության
գործունեության վերաբերյալ, ինչպես նաև ստանալ Ձեր բոլոր հարցերի պատասխանները:


«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը իր գործունեությունը ծավալել է 2009 թվականի օգոստոսի 7-ի` ՀՀ կենտրոնական բանկի կողմից 07.08.2009թ-ին տրված թիվ 28 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի 717-Ա որոշմանբ սահմանված "Տնտեսության կայունացման վարկավորման" ծրագրի շրջանակներում և նպատակ ունի աջակցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1.150.500.000դրամ:
Ընկերության գրասենյակի իրավաբանական հասցեն է.
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին.:
Ընկերությունն այս պահին մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ չունի:
Ընկերության աշխատանքային օրերն են՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 9.00-18.00, ընդմիջում՝ 13.00-14.00:
Գործառնական ժամեր իրավաբանական անձանց համար` 9.30-17.00:
Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա բաժնետերերի ընդհանուր ժողովն է:
Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության գործադիր մարմինը:



Վերջին թարմացում ` 12.08.2016 15:00