• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Լիզինգի տրամադրում

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ`

                                                                    ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼԻԶԻՆԳ
 


Լիզինգի առարկաների նկարագիրը և ձեռքբերման գինը  



"ՓՄՁ ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ հետ համագործակցող, գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկ 
                        

 "ՍՊԵՑՄԱՇ" ՍՊԸ /http://specmash.am/. Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

 "Հրաշք Այգի" ՍՊԸ /www.hrashkaygi.am/.  Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

 


Լիզինգը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ առևտրային իրավաբանական անձանց (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին), անհատ ձեռնարկատերերին, գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև մշտական եկամտի աղբյուր ունեցող ֆիզիկական անձանց:


Մարման ժամկետը

Լիզինգը տրամադրվում է

•  կոմբայնների համար`  10 տարի մարման ժամկետով 

•  տրակտորների համար`  6 տարի մարման ժամկետով

•  հավաքիչ-մամլիչ և շարքացան`  3-6 տարի մարման ժամկետով 

•  այլ գյուղատնտեսական տեխնիկա` 3 տարի մարման ժամկետով:

Ընդ որում  տրակտորներ և այլ գյուղ. տեխնիկա միևնույն Շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում առավելագույն ժամկետը կարող է սահմանվել  6 տարի:

Լիզինգի արժույթը

ՀՀ դրամ

Կանխավճար

Լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով, 

Անվանական տոկոսադրույք

•   ՀՀ դրամով` տարեկան 9%, որից 7% սուբսիդավորվում է, արդյունքում վարձակալի կողմից վճարվում է 2% տոկոսադրույք

• ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԼԻԶԻՆԳԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ԼԻԶԻՆԳԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ

Լիզինգի տոկոսադրույքի  սուբսիդավորման դադարեցվում է`

ա. եթե առկա են տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ լիզինգատուի հանդեպ կամ լիզինգատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` համաձայն 23.04.1999թ-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից հավանություն տրված և 04.06.1999թ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշների լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ.                                                         

բ. եթե Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը կամ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում են, որ լիզինգի առարկան չի պահպանվում սահմանված պահանջներով:


Լիզինգի մարման կարգը

 Վարձակալի կողմից վարձավճարի վճարումները սովորաբար իրականացվում են մայր գումարի ամսական հավասարաչափ մարումների եղանակով: Մասնավոր դեպքերում, հաշվի առնելով գործունեության առանձնահատկությունները, սեզոնայնությունը և այլ պայմաններ, "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ-ն կարող է սահմանել դադարի շրջաններ (արտոնյալ ժամանակահատված)` այդ շրջաններում հաշվարկված տոկոսագումարներն ապագայում վճարման ենթակա վարձավճարներին ավելացնելու պայմանով: Ընդ որում վարձավճարների գրաֆիկը կազմելիս սահմանվում է, որ վարձավճարները վճարվեն լիզինգի տրամադրումից հետո յուրաքանչյուր տարվա ընթացքում առնվազն 6 հավասարաչափ մասնաբաժիններով: Դադարի շրջաններ սահմանվում են լիզինգի տրամադրման չորրորդ ամսվանից սկսած: Լիզինգի տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակը ներկայացվում է այստեղ`լիզինգ

Լիզինգի ապահովվածություն

 Որպես լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման   ապահովում կարող են հանդես գալ նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորությունները, ընդ որում ֆիզիկական անձ Շահառուների դեպքում անհրաժեշտ է առնվազն երկու անձանց կողմից տրված երաշխավորություն:

Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը

 Լիզինգի պայմանագրով նախատեսվում է, որ լիզինգի առարկայի նկատմամբ վարկային կազմակերպության սեփականության իրավունքը կարող է փոխանցվել Վարձակալին` հետևյալ դեպքերում և կարգով.

•    լիզինգի պայմանագրով սահմանված վարձակալության ժամկետի ավարտից հետո, եթե վարձակալը կատարել է լիզինգի պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, վճարել է վճարման ենթակա բոլոր գումարները, ինչպես նաև սեփականության իրավունքի փոխանցման վճարը,

•    մինչև լիզինգի պայմանագրով սահմանված վարձակալության ժամկետի ավարտը, երբ վարձակալն ամբողջությամբ վճարել է կապիտալի չվճարված մնացորդը, վարձավճարների գրաֆիկով սահմանված առաջիկա մարման ամսաթվի դրությամբ հաշվարկված և չվճարված տոկոսագումարները` հաշվի առնելով նաև վերոնշյալ ամսաթվի դրությամբ հաշվարկված, սակայն հետագայում վճարման ենթակա վարձավճարներին ավելացված գումարները, սեփականության իրավունքի փոխանցման վճարը, ինչպես նաև վաղաժամկետ մարման դեպքում նախատեսված փոխհատուցվող գումարները:

 Սեփականության իրավունքի փոխանցման վճար՝

•    տրակտորների և կոմբայնների համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ,

•    կից սարքավորումների համար՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ,

Լիզինգի համար "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ-ին վճարման ենթակա գումարները

 Ծառայության վճարը՝

•    մինչև 2 մլն ՀՀ դրամ (ներառյալ) ձեռքբերման գնով լիզինգի առարկայի համար՝ 15,000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ,

•    2 մլն ՀՀ դրամը գերազանցող ձեռքբերման գնով լիզինգի առարկայի համար՝ 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ,

(ընդ որում ծառայության վճարը կարող է փոփոխվել՝ կախված վարկային կազմակերպության կողմից տվյալ լիզինգի հայտի ուսումնասիրության նպատակով կատարված ծախսերից):


Լիզինգի առարկայի ապահովագրության պայմանները

 Լիզինգի առարկան ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից Լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: Ապահովագրությունն իրականացվում է վարկային կազմակերպության հաշվին:

Տուժանք

•  Վարձավճարները վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետում չվճարելու դեպքում ժամկետանց մասի վրա սահմանվող տույժ՝ 0.2% յուրաքանչյուր օրացուցային օրվա համար մինչև ժամկետանց պարտավորության մարումը,

•    "ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ, ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՒՂԱՐԿՎԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ (ԱՔՌԱ): ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ":

Լիզինգի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերն ու պայմանները

 Լիզինգի վաղաժամկետ և ամբողջական մարումը կարող է իրականացվել Վարձատուի պահանջով կամ Վարձակալի նախաձեռնությամբ: Այդ դեպքում վարձակալը պարտավոր է վճարել կապիտալի չվճարված մասն ամբողջությամբ, ինչպես նաև վարձավճարների գրաֆիկով սահմանված առաջիկա մարման ամսաթվի դրությամբ հաշվարկված և չվճարված տոկոսագումարները` հաշվի առնելով նաև վերոնշյալ ամսաթվի դրությամբ հաշվարկված, սակայն հետագայում վճարման ենթակա վարձավճարներին ավելացված գումարները: Եթե վաղաժամկետ մարումն իրականացվում է դադարի շրջանում, ապա առաջիկա մարման ամսաթիվը և տոկոսագումարների չափը որոշվում են հաշվի առնելով այն մարման ժամանակացույցը, որը կլիներ, եթե տոկոսագումարների դադարներ չնախատեսվեին:

 Վարձակալի նախաձեռնությամբ կամ Վարձատուի պահանջով լիզնիգի վաղաժամկետ մարման դեպքում Վարձակալը պետք է Վարձատուին փոխհատուցի վերջինիս կողմից տվյալ տարվա համար կատարված ապահովագրավճարները:

Լիզինգի հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները 

 Լիզինգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացումից հետո եռօրյա ժամկետում կատարվում է վերլուծություն և վերլուծության արդյունքներով լիզինգի գործը ներքին իրավական ակտերի պահանջներին բավարարելու դեպքում ներկայացվում է իրավասու մարմնի քննարկմանը: Իրավասու մարմնի կողմից Լիզինգի հայտի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, այն անմիջապես ներկայացվում է հաճախորդին:

Լիզինգի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշները 

 Լիզինգի տրամադրման գործոններն են` լիզինգի առարկայի ձեռքբերման անհրաժեշտության հիմնավորումը, հաճախորդի ֆինանսական վիճակը, բավարար հեռանկարային իրացվելիությունը, պարտավորության կատարման ապահովման միջոցների առկայությունը, հաճախորդի հետ կապված անձնական գործոնները` վստահելիությունը և պարտավորությունները ժամանակին կատարելու պատրաստակամության հավաստիացումը, կարողությունները, փորձը և այլն: Լիզինգի տրամադրումը մերժող գործոններն են` նշված ցուցանիշների ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև ծրագրի ոչ իրատեսական լինելը, փաստաթղթերի անարժանահավատությունը, պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը, բացասական տեղեկատվությունը վարկային ռեգիստրից/կամ ԱՔՌԱ վարկային բյուրոից և այլ պատճառներ:

 2013թ.-ին Վարկային կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալության տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի համար "Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ" հիմնադրամի կողմից սահմանված երաշխիքի պայմաններ:

Տրակտորի երաշխիքային սպասարկման իրականացման ուղղությամբ համագործակցության պայմանագիր:

Կոմբայնների երաշխիքային սպասարկման իրականացման ուղղությամբ համագործակցության պայմանագիր
:

 

 Պահանջվող փաստաթղթեր

Ֆիզիկական անձանց համար

1.  Լրացված լիզինգի հայտ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար /կից ներկայացվում է/

2.  Հաճախորդի և փոխկապակցված անձանց /ընտանիքի անդամների/ անձնագրերի պատճենները,

3.  Անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում պետ. ռեգիստրի վկայականի և ՀՎՀՀ պատճենները,

4.  Հաճախորդի, փոխկապակցված անձանց /ընտանիքի անդամների/ և երաշխավորների համաձայնությունը “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ից վարկային պատմության  հարցումներ կատարելու վերաբերյալ /կից ներկայացվում է/,

5.   Տնտեսության մեջ օգտագործվող անշարժ և շարժական գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր,

6.   Հաճախորդի կամ ընտանիքի անդամների այլ  եկամուտը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),

7.   Երաշխավորող անձանց անձնագրերի պատճենները (իրավաբանական անձ հանդիսացող երաշխավորների կանոնադրությունը իր բոլոր փոփոխություններով, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականը իր բոլոր ներդիրներով, տնօրենի անձնագրի պատճենը, տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից կամ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից բաժնետերերի կամ մասնակիցների վերաբերյալ),

8.   Երաշխավորող անձանց պատկանող գույքերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր,

9.   Տեղեկանք գյուղապետարանից անասունների գլխաքանակի վերաբերյալ,

10.   Տնտեսության մեջ վարձակալական հիմունքներով օգտագործվող գույքերի վարձակալության պայմանագրերի պատճեններ,

11.   Գործող վարկային և գրավային պայմանագրերի պատճենները` ներառյալ գրաֆիկները,

12.   Տնտեսության ամբողջական պատկերը արտացալող լուսանկարներ,

13.   Տրակտորիստ-մեքենավարի վկայականը և անձնագիրը, ինչպես նաև հաճախորդի համաձայնությունը, եթե վերջինս հանդիսանում է այլ անձ /կից ներկայացվում է/:

Իրավաբանական անձանց համար

1. Լրացված լիզինգի հայտ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար /կից ներկայացվում է/,

2. Կանոնադրությունը իր բոլոր փոփոխություններով,

3. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականը իր բոլոր ներդիրներով,

4. Կազմակերպության հարկային կոդը,

5. կազմակերպության կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակցություն ունեցող.

   •  ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցների անձնագրի պատճենները,

   •  իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների կանոնադրությունն իր բոլոր փոփոխություններով, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականն իր բոլոր ներդիրներով, տնօրենի անձնագրի պատճենը, տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից կամ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից բաժնետերերի կամ մասնակիցների վերաբերյալ,

6. Տեղեկանք, տրված ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից, ՀՀ պետական բյուջեի նկատմամբ վերջին հաշվետու ժամանակահատվածի համար պարտավորությունների վերաբերյալ,

7. Տեղեկանք բաժնետերերի կամ մասնակիցների վերաբերյալ (ԲԲԸ և  ՓԲԸ համար տրված ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, ՍՊԸ  համար`  տրված  ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի  կողմից),

8. Վերադաս կամ իրավասու մարմնի որոշում գյուղատնտեսական տեխնիկան լիզինգի միջոցով ձեռք բերելու վերաբերյալ,

9. Հաճախորդի, հաճախորդի մասնակիցների/բաժնետերերի, երաշխավորների և փոխկապակցված անձանց համաձայնությունը “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ից վարկային պատմության  հարցումներ կատարելու վերաբերյալ /կից ներկայացվում է/,

10. Տնտեսության մեջ օգտագործվող անշարժ և շարժական գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր,

11. Տեղեկանք հողի հարկի և ջրի վարձի գծով պարտավորությունների վերաբերյալ,

12. Երաշխավորող անձանց անձնագրերի պատճենները (իրավաբանական անձ հանդիսացող երաշխավորների կանոնադրությունն իր բոլոր փոփոխություններով, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականն իր բոլոր ներդիրներով, տնօրենի անձնագրի պատճենը, տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից կամ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից բաժնետերերի կամ մասնակիցների վերաբերյալ),

13. Երաշխավորող անձանց պատկանող գույքերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր,

14. Տեղեկանք գյուղապետարանից անասունների գլխաքանակի վերաբերյալ,

15. Տնտեսության մեջ վարձակալական հիմունքներով օգտագործվող գույքերի վարձակալության պայմանագրերի պատճեններ,

16. Գործող վարկային և գրավային պայմանագրերի պատճենները` ներառյալ գրաֆիկները,

17. Տնտեսության ամբողջական պատկերն արտացոլող լուսանկարներ:

18. Տրակտորիստ-մեքենավարի վկայականը և անձնագիրը, ինչպես նաև հաճախորդի համաձայնությունը, եթե վերջինս հանդիսանում է այլ անձ /կից ներկայացվում է/:

Տեղական ինքնակառավարման մարմինների համար

1. Լրացված լիզինգի հայտ ՀՀ համայնքների համար /կից ներկայացվում է/,

2. Համայնքի կանոնադրության պատճեն իր բոլոր փոփոխություններով,

3. Համայնքի պետ. ռեգիստրի գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները,

4. Համայնքի ղեկավարի  անձնագրի պատճենը իր բոլոր փոփոխություններով,

5. Ավագանու որոշումը լիզինգի առարկան ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերելու վերաբերյալ /կից ներկայացվում է/,

6. Պետական լիազորված մարմնի համաձայնությունը լիզինգի առարկան ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերելու վերաբերյալ,

7. Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը,

8. Համայնքի հողային բալանսի մասին հաշվետվություն,

9. Ընթացիկ տարվա համայնքի բյուջեն` հաստատված իրավասու մարմնի կողմից,

10. Նախորդ տարվա և ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածի համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունները` հաստատված իրավասու մարմնի կողմից,

11. Համայնքի ղեկավարի համաձայնությունը “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ վարկային բյուրոյից  համայնքի վարկային պատմության  հարցումներ կատարելու վերաբերյալ /կից ներկայացվում է/,

12. Գործող վարկային և գրավային պայմանագրերի պատճենները` ներառյալ գրաֆիկները (առկայության դեպքում):

13.Տրակտորիստ-մեքենավարի վկայականը և անձնագիրը, ինչպես նաև հաճախորդի համաձայնությունը, եթե վերջինս հանդիսանում է այլ անձ /կից ներկայացվում է/: 

fin

Վերջին թարմացում ` 12.04.2017 15:20