. .

       Հարգելի այցելու,

Ուրախ եմ ողջունելու Ձեզ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ պաշտոնական կայքէջում, որը հնարավորություն է տալիս գտնել տեղեկություններ մեր գործունեության վերաբերյալ, ինչպես նաև իրազեկվել հայաստանյան ֆինանսական և վարկային անցուդարձի մասին:

Մեր նպատակը կազմակերպության թափանցիկության ու մատչելիության ապահովումն է: Մեր գործունեությունն ուղղված է ՀՀ կառավարության՝ ՓՄՁ աջակցության ծրագրերի իրականացմանը։ Մենք նպաստում ենք փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերին, ՀՀ համայնքների համաչափ զարգացմանը: Մեր առաքելության իրականացման գործում մենք միայնակ չենք. մեր կողքին են ՀՀ կառավարությունը, ՀՀ կենտրոնական բանկը, տեղական և միջազգային կազմակերպություններ, որոնց մասին նույնպես կարող եք տեղեկություններ ստանալ այս կայքից:

Սիրելի' այցելու, մենք սրտացավ աշխատանքով ու անմնացորդ նվիրումով ենք իրականացնում մեր առաքելությունը: Մեր աջակցությամբ ձեռնարկատիրությամբ զբաղվողների մեծամասնությունը լուրջ հաջողությունների է հասել: Այդօրինակ հաջողություններ մաղթում եմ բոլորիդ:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյան